17:26  ,  10 հունվարի, 2021

«Ռոմա» - «Ինտեր»՝ 2։2, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ռոման» տանը մրցեց Միլանի «Ինտերի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 17-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

31-ամյա Մխիթարյանը 8-րդ գոլային փոխանցումը կատարեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում եւ լավագույնն է այդ ցուցանիշով։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը 56-րդ րոպեին։ Սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը գրավեց իսպանացի Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի երկրորդ գոլը 63-րդ րոպեին խփեց պաշտպան Աշրաֆ Հակիմին (Մարոկկո)։

«Ռոման» պարտությունից խուսափեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինիի գոլի շնորհիվ 86-րդ րոպեին։

«Ինտերը» 37 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր է հետ առաջատար «Միլանից»։ «Ռոման» երրորդն է՝ 34 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռոմա» - «Ինտեր»՝ 2։2 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 17, Ջանլուկա Մանչինի, 86 - Միլան Շկրինյար, 56, Աշրաֆ Հակիմի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս