01:49  ,  10 հունվարի, 2021

«Ռեալը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել Պամպլոնայի «Օսասունային»: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:

Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» 18 խաղից հետո ունի 37 միավոր և 1 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից», որը 3 հանդիպում պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող կատալոնական «Բարսելոնան» ևս անցկացրել է 18 հանդիպում և ունի 34 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում