Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Միլանը» տանը 2:0 հաշվով հաղթեց Թուրինից ժամանած «Տորինոյին»: Դաշտի տերերին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոյի և կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կասյեի դիպուկ հարվածները:
«Միլանը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 40 միավորով և 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը հունվարի 10-ին կհյուրընկալվի լավագույն եռյակը եզրափակող «Ռոմային»:
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Միլան» - «Տորինո»՝ 2:0 (տեսանյութ)
Ռաֆայել Լեաո, 25, Ֆրանկ Կասյե, 36 (11մ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում