23:23  ,  9 հունվարի, 2021

«Բորուսիան» ուժեղ էր «Լայպցիգից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ: Դորտմունդցիներից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն:

Չորրորդ տեղում գտնվող «Բորուսիան» միավորների քանակը հասցրեց 28-ի և 3 միավոր է հետ «Լայպցիգից», որը երկրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լայպցիգ» - «Բորուսիա Դ.»՝ 1:3 (տեսանյութ)

Ալեքսանդր Սորլոտ, 90 – Ջեյդոն Սանչո, 55, Էրլինգ Հոլանդ, 71, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում