23:20  ,  9 հունվարի, 2021

Մեսիի դուբլն ու ռեկորդը, «Բարսելոնայի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ: Կատալոնական ակումբից երկրորդ խաղում անընդմեջ դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 11 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը: «Բարսելոնայի» մյուս 2 գոլերը խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

OptaJose-ի համաձայն՝ 33-ամյա Մեսին պատմության միակ ֆուտբոլիստն է, որը Լա Լիգայում 10 և ավելի գոլ է խփում 15-րդ մրցաշրջանում անընդմեջ:

Իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը 600-րդ պաշտոնական հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայում»: Նա երրորդ ֆուտբոլիստն է, որը կատալոնական ակումբում հատում է 600 խաղի սահմանագիծը: Այդ ցուցանիշով նրան գերազանցում են միայն Անդրես Ինյեստան (674 խաղ), Լիոնել Մեսին (752) ու Չավին (767):

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Գրանադան» 24 միավորով 7-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 0:4 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 12, 64, Լիոնել Մեսի, 35, 42

Հեռացում՝ Խեսուս Վալյեխո, 78 («Գրանադա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում