20:24  ,  9 հունվարի, 2021

«Հոֆենհայմն» Ադամյանի հետ խոշոր հաշվով պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց Գելզենկիրխենի «Շալկեին», որը Բունդեսլիգայում չէր հաղթել նախորդ 30 խաղերում անընդմեջ (Բունդեսլիգայի առանց հաղթանակների շարքի հակառեկորդը 31 հանդիպում է): Տանտերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 19-ամյա ամերիկացի հարձակվող Մեթյու Հոպին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 15 միավորով 14-րդ տեղում է: «Շալկեն» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր և բարձրացավ նախավերջին՝ 17-րդ տեղ:

Բունդեսլիգայում առանց հաղթանակների շարքի հակառեկորդը պատկանում է «Տասմանիա Բեռլինին», որը 1965-1966-ը չի հաղթել 31 խաղերում անընդմեջ:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Շալկե» - «Հոֆենհայմ»՝ 4:0 (տեսանյութ)

Մեթյու Հոպի, 42, 57, 63, Ամին Հարիտ, 79

«Բայեր» - «Վերդեր»՝ 1:1

Պատրիկ Շիկ, 70 – Օմեր Տոպրակ, 52

«Ֆրայբուրգ» - «Քյոլն»՝ 5:0

Էրմեդին Դեմիրովիչ, 18, Նիկոլաս Հոֆլեր, 39, Ռոլանդ Սալաի, 59, Ֆիլիպ Լիենհարտ, 69, Լուկաս Հոլեր, 79

«Մայնց» - «Այնտրախտ»՝ 0:2 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 24 (11մ), 72 (11մ)

«Ունիոն Բեռլին» - «Վոլֆսբուրգ»՝ 2:2

Շերալդո Բեքեր, 29 (ինքնագոլ), Ռոբերտ Անդրիչ, 52 – Ռենատո Ստեֆեն, 10, Վուտ Վեգորստ, 66 (11մ)

Հեռացում՝ Մաքսիմիլիան Առնոլդ, 50 («Վոլֆսբուրգ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում