18:51  ,  9 հունվարի, 2021

«Սևիլիան» Էլ Նեսիրիի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սևիլիան» սեփական դաշտում 3:2 հաշվով ուժեղ գտնվեց «Ռեալ Սոսյեդադից»: Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էլ Նեսիրին: Դա Էլ Նեսիրիի առաջին հեթ-տրիկն էր «Սևիլիայում»: 

«Ռեալ Սոսյեդադն» ու «Սևիլիան» 30-ական միավորով բաժանում են 5-6-րդ տեղերը:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սևիլիա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3:2 (տեսանյութ)

Յուսեֆ Էլ Նեսիրի, 4, 7, 46 – Դիեգո Կարլոս, 5 (ինքնագոլ), Ալեքսանդր Իսակ, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս