14:05  ,  9 հունվարի, 2021

«Աթլետիկո» - «Աթլետիկ» հանդիպումը հետաձգվել է

Մադրիդի «Աթլետիկոյի» և Բիլբաոյի «Աթլետիկի» միջև ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, hաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը:

Ձնաբուքի պատճառով «Աթլետիկի» ֆուտբոլիստները չեն կարողացել մեկնել Մադրիդ: Թիմը հունվարի 8-ին ուղևորվել էր Իսպանիայի մայրաքաղաք, սակայն ինքնաթիռը չէր կարողացել վայէջք կատարել օդանավակայանում և ստիպված էր եղել վերադառնալ Բիլբաո:

Իսպանիայի որոշ շրջաններում այս օրերին գրանցվել է ռեկորդային ցուրտ՝ -34,1 աստիճան:

«Աթլետիկո» - «Աթլետիկ» հանդիպումը պետք է տեղի կունենար հունվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում