21:14  ,  8 հունվարի, 2021

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի թեկնածուները

Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի մրցանակների հավակնորդների ցուցակները։ Քվեարկության արդյունքում հաղթողները հայտնի կդառնան հունվարի 11-ին։

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են դարպասապահ Դամիան Մարտինեսը («Աստոն Վիլա»), պաշտպաններ Բեն Մին («Բարնլի») եւ Ջոն Սթոունսը («Մանչեսթեր Սիթի»), կիսապաշտպաններ Թոմաշ Սոուչեկը («Վեստ Հեմ»), Անվար Էլ-Գազին («Աստոն Վիլա») եւ Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»), նաեւ հարձակվողներ Մոհամեդ Սալահն («Լիվերպուլ») եւ Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Լավագույն մարզիչի կոչման թեկնածուներն են Կառլո Անչելոտին («Էվերտոն»), Շոն Դայչը («Բարնլի»), Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Դին Սմիթը («Աստոն Վիլա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս