18:24  ,  8 հունվարի, 2021

«Փյունիկն» առաջին մարզումն անցկացրեց Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ (ֆոտո)

Երևանի «Փյունիկը» վերադարձել է արձակուրդից եւ առաջին մարզումն է անցկացրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ։ Ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է ներկայացրել առաջին մարզումից։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2020 թվականի ամռվանից գլխավորում էր «Ալաշկերտը», որը լքել էր օրեր առաջ: 2015-ին մարզչական կարիերան սկսած 41-ամյա Մելիքյանը նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է ուկրաինական «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը, իսկ 2019-ին՝ ուկրաինական «Լվովը»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում Եղիշե Մելիքյանը փոխարինել է Արտակ Օսեյանին, որը դեկտեմբերին հրաժարական էր տվել:

Մեր թիմը վերադարձավ արձակուրդից և անցկացրեց 2021թ. առաջին մարզումը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ...

Опубликовано FC Pyunik Пятница, 8 января 2021 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով