22:04  ,  7 հունվարի, 2021

Ամադ Դիալոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Ամադ Դիալոն տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

18-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի հունիս և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Դիալոյի տրանսֆերը կկազմի 30 միլիոն եվրո: Եվս 10 միլիոն իտալական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիալոն մասնակցել է մեկ հանդիպման: Նա 2015 թվականից էր «Ատալանտայի» համակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում