09:15  ,  8 հունվարի, 2021

Տարվա լավագույն նոկաուտը

Boxing Scene հեղինակավոր պորտալը ներկայացրել է 2020 թվականի լավագույն նոկաուտը բռնցքամարտում:

«Տարվա նոկաուտ» անվանակարգում հաղթել է ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը, որը նոկաուտի էր ենթարկել բրիտանացի Դիլիան Ուայթին: Օգոստոսին տեղի ունեցած մենամարտի սկզբնամասում 41-ամյա Պովետկինը 2 անգամ հայտնվել էր նոկդաունում, սակայն 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին:

Ալեքսանդր Պովետկինը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 39 մենամարտ, տարել 36 հաղթանակ, կրել 2 պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի:

Տեսանյությում ներկայացված են Պովետկին - Ուայթ մենամարտի լավագույն դրվագները

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում