14:11  ,  7 հունվարի, 2021

Երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. Վիկ Դարչինյանի կինը շնորհավորել է նրան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը հունվարի 7-ին նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը: Նրա կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանը, շնորհավորել է սիրելիին:

«Ծնունդդ շնորհավոր, հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի .
- քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա ասացիր.

-հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի ...
Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի ...

Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի ...
երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը...

Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ ...»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ջավահիր Եղիկյանը:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը վերջերս է ամուսնացել: Դա անվանի բռնցքամարտիկի երկրորդ ամուսնությունն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում