17:30  ,  7 հունվարի, 2021

1000 հանդիպում «Միլանում». Մալդինիների ընտանիքի ցուցանիշը

«Միլանի» հարձակվող Դենիել Մալդինին հունվարի 6-ին մասնակցեց Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խաղին (1:3)՝ փոխարինման դուրս գալով 81-րդ րոպեին:

Դա «Միլանի» լեգենդար ավագ Պաոլո Մալդինիի որդու 6-րդ հանդիպումն էր A Սերիայում:

Մալդինիների ընտանիքը միասին «Միլանում» 1000 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

Չեզարե Մալդինին «Միլանում» խաղացել է 1954-1966-ը և մասնակցել 347 խաղի, իսկ Պաոլո Մալդինին 1984-2009-ն անցկացրել է 647 հանդիպում: Դենիել Մալդինիի պապն ու հայրը հանդես են եկել պաշտպանությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով