13:22  ,  7 հունվարի, 2021

2019-ի փետրվարից հետո առաջին անգամ «Բարսելոնան» հաղթեց Մեսիի գոլերի շնորհիվ

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում կատալոնական «Բարսելոնան» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դուբլի օգնությամբ 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:

MisterChip-ը հայտնում է, որ 2019 թվականի փետրվարից հետո առաջին անգամ Մեսիի գոլերը «Բարսելոնային» հաղթանակ բերեցին Իսպանիայի առաջնության խաղում: 33-ամյա արգենտինացին նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր «Սևիլիայի» դեմ խաղում (4:2):

Լա Լիգայում Մեսիի 452 գոլերը կատալոնական ակումբին բերել են 212 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Այս մրցաշրջանում Մեսին Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English