01:53  ,  7 հունվարի, 2021

Մեսիի դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Կատալոնական թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Բարսելոնան» 31 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 5 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը»։ «Աթլետիկը» (18 խաղ) 9-րդն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուրից տեղափոխված խաղ

«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 2։3 (տեսանյութ)

Ինյակի Ուիլյամս, 3, Իկեր Մունիաին,  - Պեդրի 14, Լիոնել Մեսի, 38, 62

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով