20:12  ,  6 հունվարի, 2021

Մխիթարյանը գոլային փոխանցումների քանակով առաջատար է Իտալիայի ընթացիկ առաջնությունում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի ընթացիկ առաջնությունում կատարել է 7 գոլային փոխանցում եւ այդ ցուցանիշով Ա Սերիայի այս մրցաշրջանի առաջատարն է։ Նա մասնակցել է 16 հանդիպման, խփել է 8 գոլ եւ թիմի լավագույն ռմբարկուն է ընթացիկ առաջնությունում։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Կրոտոնեին»։ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը, որը դարձավ դուբլի հեղինա։ Մխիթարյանը 11 մետրանոցից խփեց «Ռոմայի» երրորդ գոլը։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Կրոտոնե» - «Ռոմա»՝ 1։3 (տեսանյութ)

Վլադիմիր Գոլեմիչ, 71 - Բորխա Մայորալ, 8, 29, Հենրիխ Մխիթարյան, 35, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում