Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ:
Առաջին խաղակեսից հետո «Մայնցը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին 5 անպատասխան գոլ: Մյունխենցիներից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 19 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 33 միավորով վերադարձավ առաջին տեղ: «Մայնցը» 6 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Բավարիա» - «Մայնց»՝ 5:2 (տեսանյութ)
Յոզուա Կիմիխ, 50, Լերոյ Սանե, 55, Նիկլաս Զյուլե, 70, Ռոբերտ Լևանդովսկի, 76 (11մ), 83 – Ջոնաթան Բուրկարդտ, 32, Ալեքսանդր Հակ, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում