22:55  ,  3 հունվարի, 2021

«Միլանը»` առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց «Բենևենտոյին»: Դաշտի տերերը 34-րդ րոպեից ունեին թվային առավելություն, իսկ երկրորդ խաղակեսում նաև վրիպեցին 11 մետրանոցից:

Այս հաղթանակից հետո «Միլանը» հավաքեց 37 միավոր և, շրջանցելով «Ինտերին», վերադարձավ առաջին տեղ: «Բենևենտոն» 18 միավորով 10-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բենևենտո» - «Միլան»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆրանկ Կասիե, 15 (11մ), Ռաֆայել Լեաո, 49

Հեռացում՝ Սանդրո Տոնալի, 34 («Միլան»)

Չիրացված 11 մետրանոց՝ Ջանլուկա Կապրարի, 61 («Բենևենտո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով