22:33  ,  3 հունվարի, 2021

Լևոն Արոնյան. Հաջորդ անգամ մենք կհաղթենք

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արձագանքել Airthings Masters օնլայն մրցաշարում երկրորդ տեղը գրավելուն:

«Լավ մրցավազք էր, Պոնչիկ: Հաջորդ անգամ մենք կհաղթենք, ես խոստանում եմ: Շնորհակալ եմ աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արոնյանը՝ հրապարակելով իր շան հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ եզրափակիչի 2 ռաունդում հայ գրոսմայստերը պարտվել էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին (2758):

Երկրորդ տեղ գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար դոլար պարգևավճար: Փլեյ-օֆֆի նախորդ 2 փուլերում նա պայքարից դուրս էր թողել ամերիկացի Հիկարու Նակամուրային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում