22:22  ,  3 հունվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով ուժեղ գտնվեց Լոնդոնի «Չելսիից»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում, իսկ դաշտի տերերը հաշիվը կրճատեցին ավելացված ժամանակում:

«Մանչեսթեր Սիթին» հավաքեց 29 միավոր և 5-րդ տեղում է, իսկ «Չելսին» 26 միավորով 8-րդն է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Կալում Հոդսոն-Օդոյ, 90+2 – Իլկայ Գյունդոգան, 18, Ֆիլ Ֆոդեն, 21, Կևին Դե Բրույնե, 34 

«Նյուքասլ» - «Լեսթեր»՝ 1:2 (տեսանյութ)

Էնդրյու Քերոլ, 82 – Ջեյմս Մեդիսոն, 55, Յուրի Տիլեմանս, 72 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում