21:07  ,  3 հունվարի, 2021

Սուարեսի գոլն «Աթլետիկոյին» վերադարձրեց առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը վերջին րոպեին խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 38 միավորով վերադարձավ առաջին տեղ և 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ալավես» - «Ալթետիկո»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆելիպե, 84 (ինքնագոլ) – Մարկոս Լյորենտե, 41, Լուիս Սուարես, 90

Հեռացում՝ Վիկտոր Լագուարդիա, 63 («Ալավես»)

«Ալթետիկ» - «Էլչե»՝ 1:0 (տեսանյութ)

Իկեր Մուիաին, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում