17:25  ,  3 հունվարի, 2021

«Ինտերը» խփեց 6 գոլ, Մարտինեսի հեթ-տրիկը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ինտերը» 6:2 հաշվով տնային հաղթանակ տարավ «Կրոտոնեի» նկատմամբ: Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 36 միավոր և, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Միլանին», բարձրացավ առաջին տեղ: «Կրոտոնեն» 9 միավորով 19-րդն է:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ինտեր» - «Կրոտոնե»՝ 6:2 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 20, 57, 78, Լուկա Մարոնե, 31 (ինքնագոլ), Ռոմելու Լուկակու, 64, Աչրաֆ Հակիմի, 87 – Նիկոլո Զանալյետո, 12, Վլադիմիր Գոլեմիչ, 36 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով