15:14  ,  3 հունվարի, 2021

«Բայերի» կիսապաշտպանը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Նադիմ Ամիրին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում խփել է այս մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը: 10-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ հնարքով մրցակցից ազատվելուց հետո դարպասը գրավել է կրնկի հարվածով:

Նադիմ Ամիրիի գոլը չի օգնել «Բայերին», որն այդ խաղում պարտվել է 1:2 հաշվով և 28 միավորով մնացել երրորդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով