12:34  ,  3 հունվարի, 2021

Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցանակի է արժանացել «Ռոմայում»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցանակի է արժանացել իտալական «Ռոմայի» ամենամյա մրցանակաբաշխությունում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 31-ամյա ֆուտբոլիստը հաղթել է «Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում: Մխիթարյանը նման պատվի է արժանացել «Ջենոայի» դեմ խաղում արտակարգ ելույթի ու հեթ-տրիկի շնորհիվ:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր «Ռոմայի»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում հայ կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով