01:56  ,  3 հունվարի, 2021

«Վեստ Բրոմվիչ» - «Արսենալ»՝ 0։4 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» իսպանացի Միկել Արտետայի գլխավորությամբ հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին» եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը։ Աչքի ընկան նաեւ շոտլանդացի պաշտպան Կիրան Թիրնին եւ անգլիացի կիսապաշտպան Բակայո Սական։

«Արսենալը» 23 միավորով 11-րդ տեղում է, «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 8 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Արսենալ»՝ 0։4 (տեսանյութ)

Կիրան Թիրնի, 23, Բակայո Սակա, 28, Ալեքսանդր Լյակազետ, 60, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով