01:23  ,  3 հունվարի, 2021

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուր գնաց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։ Միակ գոլը 67-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն։

«ՌԲ Լայպցիգը» 31 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած Մյունխենի «Բավարիայից»։ «Շտուտգարտը» 11-րդ տեղում է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Շտուտգարտ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։1

Դանիել Օլմո, 67

Չիրացրած 11մ՝ Էմիլ Ֆորսբերգ («ՌԲ Լայպցիգ»), 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով