21:31  ,  2 հունվարի, 2021

Airthings Masters․ Եզրափակիչի առաջին ռաունդում Արոնյանը պարտվեց Ռաջաբովին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն (2778) ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2758) վիճարկում են արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչի առաջին ռաունդի առաջին երեք պարտիաում գրանցվեց ոչ ոքի, չորրորդում սեւերով առավելության հասավ Ռաջաբովը։

Հունվարի 3-ին տեղի կունենա երկրորդ ռաունդը։ Արոնյանի հաղթանակի դեպքում, կնշանակվի թայ-բրեյք։

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում