21:14  ,  2 հունվարի, 2021

«Բետիսն» ու «Սեւիլիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բետիսն» ընդունեց «Սեւիլիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Իսպանացի կիսապաշտպան Սուսոյի գոլի շնորհիվ 48-րդ րոպեին առաջինը հաջողության հասան հյուրերը։ Սակայն 5-րդ րոպե անց «Սեւիլիայի» դարպասին նշանակված 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսը։

«Սեւիլիան» 15 խաղից հետո 27 միավորով 5-րդ տեղում է, «Բետիսը» (17 խաղ) 9-րդն է՝ 20 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բետիս» - «Սեւիլիա»՝ 1։1 (տեսանյութ)

Սերխիո Կանալես, 53, 11մ - Սուսո, 48

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում