Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ «Բայերը» 28 միավորով երկրորդ տեղում է, «Այնտրախտը» 8-րդն է՝ 20 միավոր։
«Հոֆենհայմը» տանը մրցեց «Ֆրայբուրգի» հետ եւ պարտվեց 1։3 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։
«Հոֆենհայմը» 15 միավորով 12-րդ տեղում է, «Ֆրայբուրգը» 9-րդն է՝ 20 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բայեր»՝ 2։1 (տեսանյութ)
Ամին Յունես, 22, Էդմոն Տապսոբա, 54, ինքնագոլ - Նադիմ Ամիրի, 9
«Արմինիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 0։1
Բրիլ Էմբոլո, 58
«Քյոլն» - «Աուգսբուրգ»՝ 0։1
Իագու Բորդուշի, 77
«Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ»՝ 1։3 (տեսանյութ)
Իլա Բեբու, 58 - Բատիստ Սանտամարիա, 7, Վինչենցո Գրիֆո, 34, 11մ, Կասիմ Նուհու, 42, ինքնագոլ
«Վերդեր» - «Ունիոն Բեռլին»՝ 0։2
Շերալդո Բեքեր, 12, Տայվո Ավոնիյի, 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում