18:20  ,  2 հունվարի, 2021

«Տոտենհեմը» պարտության մատնեց «Լիդս Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Լիդս Յունայթեդին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը եւ բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը։

«Տոտենհեմը» 29 միավորով հավասարվեց «Լեսթերին» ու «Էվերտոնին» եւ երրորդ տեղում է։ Առաջատարներ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» ունեն 33-ական միավոր։ «Լիդս Յունայթեդը» 11-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 3։0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 29, 11մ, Սոն Հին Մին, 43, Տոբի Ալդերվեյրելդ, 50

Հեռացում՝ Մեթ Դոհերթի («Տոտենհեմ»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում