Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ 2020 թվականի լավագույն գոլերը: Ցուցակում ընգրկվել են Յոզուա Կիմիխի («Բավարիա»), Անդրե Սիլվայի («Այնտրախտ»), Վալենտինո Լազարոյի («Բորուսիա Մ.») և այլ խաղացողների գոլեր:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության 13-րդ տուրից հետո առաջատարը 30 միավոր հավաքած Մյունխենի «Բավարիան» է, որից 2-ական միավոր հետ են 2-3-րդ տեղերը բաժանող «Բայերն» ու «Լայպցիգը»: Ամանորյա արձակուրդից հետո Բունդեսլիգան կվերսկսվի հունվարի 2-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում