10:15  ,  1 հունվարի, 2021

Լևոն Արոնյան. 2021-ը լինելու է շատ ավելի լավը (ֆոտո)

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ամանորյա շնորհավորանք է հրապարակել սոցցանցերում:

«Շնորհավոր Նոր տարի, ընկերներ: Ծանր տարի էր, բայց ես գիտեմ, որ 2021-ը լինելու է շատ ավելի լավը: Պոնչիկը խոստանում է: Հրաշքները տեղի են ունենում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Արոնյանը՝ հրապարակելով իր ընկերուհու ու շան հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ այս օրերին Արոնյանը մասնակցում է Airthings Masters օնլայն մրցաշարն, որտեղ դուրս է եկել կիսաեզրափակիչ և առաջին ռաունդում 3։1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում