22:05  ,  31 դեկտեմբերի, 2020

Airthings Masters․ Լեւոն Արոնյանը կիսաեզրափակիչի առաջին ռաունդում հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին ռաունդում 3։1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Հայ գրոսմայստերը հաղթանակ տարավ առաջին եւ չորրորդ պարտիաներում։ Երկրորդ եւ երրորդ պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

Հունվարի 1-ին կանցկացվի կիսաեզրափակիչի երկրորդ ռաունդը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են ռուսաստնացի Դանիիլ Դուբովն ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։ Առաջին ռունդում 3։1 հաշվով առավելության հասավ Ռաջաբովը։

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս