21:57  ,  30 դեկտեմբերի, 2020

«Գրանադա» - «Վալենսիա»՝ 2:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Գրանադան» հյուրընկալել էր «Վալենսիային»: Հանդիպումն ավարտվեց «Գրանադայի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

36-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վալենսիայի» ֆրանսիացի հարձակվող Կևին Գամեյրոն: «Գրանադայի» բրազիլացի կիսապաշտպան Քենեդին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց պատասխան գոլը: 88-րդ րոպեին «Գրանադայի» հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Խորխե Մոլինան:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Գրանադան» այժմ 24 միավորով 7-րդ տեղում է, «Վալենսիան» ունի 15 միավոր և 16-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Գրանադա» - «Վալենսիա»՝ 2:1 (տեսանյութ)

Քենեդի, 45+3, Խորխե Մոլինա, 88 - Կևին Գամեյրո, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում