13:44  ,  30 դեկտեմբերի, 2020

Պրեմիեր լիգայի հետնապահի հակառեկորդը

«Շեֆիլդ Յունայթեդը», Անգլիայի առաջնության 16-րդ տուրում նվազագույն հաշվելով պարտվելով «Բարնլիին», սահմանել է հակառեկորդ, տեղեկացնում է Opta-ն:

«Շեֆիլդ Յունայթեդը» Պրեմիեր լիգայի պատմության երկրորդ ակումբն է, որը չի կարողանում հաղթանակի հասնել մեկնարկային 16 տուրերում: Նման հակառեկորդ 2012/2013թթ. մրցաշրջանում գրանցել էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսը»:

Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետո «Շեֆիլդ Յունայթեդը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 2 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով