12:50  ,  30 դեկտեմբերի, 2020

Ալեքսանդր Գրիգորյանը՝ «Կրասնոդարի» կանանց թիմը գլխավորելու մասին

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կանանց թիմը գլխավորելու մասին լուրերը: Ավելի վաղ նշվում էր, որ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին անձամբ է բանակցություններ է վարել 54-ամյա մասնագետի հետ և առաջարկել գլխավորել ակումբի կանանց թիմը:

«Անչափ հարգում եմ Գալիցկուն և չեմ հասկանում, թե որտեղից է հայտնվել այդ լուրը: Այս պահին ես աշխատում եմ և զբաղեցնում «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Ինձ մոտ մնացել են աշխատելու բոլոր ցանկություններս ու պարտականություններս՝ կապված այդ ակումբի հետ: Նույնիսկ անհարմար է այդպիսի նորության համար: Չեմ հասկանում, թե ում է պետք այդ սադրանքը: Այլ կերպ չես անվանի դա: Նման բան չի եղել: Դրանք կամ ասեկոսեներ են, կամ սադրանք»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը 2019-ի նոյեմբերից է գլխավորում «Ուրարտուն»: Դրանից առաջ նա գլխավորում էր ռուսական «Տամբովը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով