11:31  ,  30 դեկտեմբերի, 2020

Ինդիան Ուելսի մրցաշարը երկրորդ տարին անընդմեջ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Ինդիան Ուելսում անցկացվող թենիսի BNP Paribas Open մրցաշարը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, hաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մրցաշարը նախատեսված էր անցկացնել 2021թ. մարտի 8-21-ը: Այն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվում է երկրորդ տարին անընդմեջ: Կազմակերպիչներն աշխատում են նոր ժամկետների ուղղությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում