14:03  ,  29 դեկտեմբերի, 2020

Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել «Կրասնոդարի» կանանց թիմը

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է աշխատանքը շարունակել Ռուսաստանում, տեղեկացնում է Чемпионат-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 54-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը»:

Նշվում է, որ ռուսական ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին անձամբ բանակցություններ է վարել Գրիգորյանի հետ և առաջարկել է նրան գլխավորել ակումբի կանանց թիմը:

Ավելի վաղ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է «Լադայի» և «Զվեզդա-2005»-ի կանանց թիմերը՝ նվաճելով 12 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում