20:45  ,  28 դեկտեմբերի, 2020

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը հետաձգվել է

Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը հետաձգվել է, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը հետաձգելու պատճառը եղել է այն, որ թիմերի որոշ ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի պատասխանները եղել են դրական:

Հիշեցնենք, որ «Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 28-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում