16:41  ,  28 դեկտեմբերի, 2020

Մխիթարյանը «Ռոմայում» ամենաշատ խաղային րոպեներն է անցկացրել A Սերիայում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում ամենաշատ խաղային րոպեներն է անցկացրել Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

A Սերայի այս մրցաշրջանի 14 խաղերում 31-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 1304 րոպե: Մխիթարյանը նաև «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում: Նա կատարել է 40 հարված, որոնից 16-ից հետո է գնդակն ընթացել դեպի դարպասը:

Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում