12:14  ,  28 դեկտեմբերի, 2020

Ֆեդերերը 21-րդ դարում առաջին անգամ չի մասնակցի Australian Open-ին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը որոշել է չմասնակցել 2021թ․ Ավստրալիայի բաց առաջնությանը, հաղորդում է AP-ն։

Շվեյցարացի թենիսիստը 1999 թվականից հետո առաջին անգամ չի մասնակցի Australian Open-ին։ 21 տարում Ֆեդերերը 6 անգամ (2004, 2006, 2007, 2010, 2017, 2018) նվաճել է տիտղոսը։

Այս տարի Ֆեդերերը երկու անգամ ենթարկվել է ծնկի վիրահատության եւ չի հասցնի մարզավիճակ հավաքել։ Australian Open-ը կմեկնարկի փետրվարի 8-ին։

Այս ամիս Ֆեդերերը ճանաչվել է Շվեյցարիայի նախորդ 70 տարիների լավագույն մարզիկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում