01:10  ,  28 դեկտեմբերի, 2020

«Տոտենհեմը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 1։1։

Հանդիպման հաշիվն արդեն առաջին րոպեին բացեց լոնդոնյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան  Տանգայ Ն’Դոմբելեն։

86-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ կիսապաշտպան Ռոմեն Սեսը (Մարոկկո)։

«Տոտենհեմը» 26 միավորով 5-րդն է, «Վուլվերհեմփթոնը» 11-րդ տեղում է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 1։1 (տեսանյութ)

Ռոմեն Սես, 86 - Տանգայ Ն’Դոմբելե, 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում