21:52  ,  27 դեկտեմբերի, 2020

Airthings Masters․ Լեւոն Արոնյանը 6 առաջատարներից մեկն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ խաղային օրվա չորս տուրերում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ուեսլի Սոյի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։

Արոնյանը, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, Ռաջաբովը, Սոն, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը վաստակել են 4,5-ական միավոր եւ բաժանում են 1-6-րդ տեղերը։

Դեկտեմբերի 28-ին անցկացվելիք վերջին երեք տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, Դուբովը եւ իսպանացի Դավիդ Անտոնը։

Առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, երկրորդ տուրում հաղթել էր հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ, երրորդ և չորրորդ տուրերում ոչ ոքի խաղացել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս