19:28  ,  27 դեկտեմբերի, 2020

Նովակ Ջոկովիչը՝ 2020թ․ աշխարհի լավագույն թենիսիստ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է 2020թ․ աշխարհի լավագույն թենիսիստ 25 խոշորագույն եվրոպական լրատվական գործակալությունների (AFP, DPA, EFE եւ այլ) քվեարկութան արդյունքում։

Սերբ թենիսիստը ստացել է 85 միավոր։ Նրանից 13 միավոր քիչ է ստացել իսպանացի Ռաֆայել Նադալը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթողը այս տարի հաղթել է ATP-ի չորս մրցաշարում, այդ թվում Ավստրալիայի բաց առաջնութունում՝ վաստակելով 6,4 միլիոն մրցանակային գումար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում