14:26  ,  27 դեկտեմբերի, 2020

NBA-ի թուրք բասկետբոլիստ Կանտերի գրառումը հայերեն

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի 28-ամյա թուրք խաղացող Էնես Կանտերը Ինստագրամում հրապարակում է արել արել հայերեն։

«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»,- գրել է Կանտերը։

Էնես Կանտերն այս ամիս Միավորված ազգերի կազմակերպությանը, Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանի դեմ՝ միջազգային ահաբեկչությանը սատարելու, երկրի ներսում հազարավոր այլախոհների հետապնդելու համար։

Էնես Կանտերը վտարանդի թուրք գրող, քարոզիչ եւ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլա Գյուլենի հետեւորդներից է։ Ավելի վաղ Կանտերը  Թվիթերում գրել էր, որ Էրդողանն ահաբեկչության նոր դեմքն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում