01:55  ,  27 դեկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ու «Էվերտոնը» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Նյուքասլին», իսկ «Էվերտոնը» հյուրընկալվել էր «Շեֆիլդին»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիվը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան ազգությամբ թուրք Իլկայ Գյունդողանը և իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը:

«Էվերտոնը» հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով: Հաղթական գոլը խփեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Տոր Սիգուրդսոնը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Էվերտոնը» 29 միավորով երկրորդ տեղում է, «Մանչեսթեր Սիթին» 26 միավորով 5-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 2:0 (տեսանյութ)

Իլկայ Գյունդողան, 14, Ֆերան Տորես, 55

«Շեֆիլդ» - «Էվերտոն»՝ 0:1 (տեսանյութ)

Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում