23:24  ,  26 դեկտեմբերի, 2020

«Արսենալ» - «Չելսի»՝ 3:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց «Չելսիի» հետ և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

«Արսենալի» կազմից գոլերի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը, շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական և անգլիացի պաշտպան Բուկայո Սական: «Չելսիի» միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը:

Այժմ «Չելսին» ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Արսենալը» 17 միավորով 14-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 3:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Լակազետ, 34 (11մ), Գրանիտ Ջակա, 44, Բուկայո Սակա, 56 - Թեմի Աբրահամ, 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով