18:26  ,  26 դեկտեմբերի, 2020

«Լեսթերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղացին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Լեսթերն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

«Լեսթերի» կազմից գոլերի հեղինակ դարձան Հարվի Բարնսը և Ջեյմի Վարդին: Մանչեսթերյան ակումբի կազմից աչքի ընկան Մարկուս Ռաշֆորդը և Բրունու Ֆերնանդեշը:

Այժմ «Լեսթերը» 28 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 27 միավոր և երրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 31, Ջեյմի Վարդի, 85 - Մարկուս Ռաշֆորդ, 23, Բրունու Ֆերնանդեշ, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում