20:48  ,  25 դեկտեմբերի, 2020

Մոուրինյոն ցանկանում է «Տոտենհեմում» տեսնել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել գերմանական «ՌԲ Լայպցիգի» 26–ամյա կիսապաշտպան Մարսել Զաբիտցերին, հաղորդում է Bild-ը։

Ավստրիացի ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում։  Զաբիտցերը «ՌԲ Լայպցիգում» ունի ամենաբարձր վարձատրությունը՝ տարեկան 6 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Զաբիտցերը մասնակցել է 9 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս